ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի Մինեապոլիսում. ABC

Ամերիկյան զորքերը, որոնք պետք է տեղակայվեին Մինեապոլիսում, Մինեսոտա նահանգ, հրաման են ստացել չտեղակայվել քաղաքում: Այս մասին հաղորդում է ABC-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«Չմիջամտելու հրամանը տրվեց այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը ազդարարեց Մինեապոլիսում լարվածության հնարավոր թուլացման մասին»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Ըստ տեղեկությունների՝ տեղակայմանը պատրաստվում էին մոտ 1500 ամերիկացի զինվորներ 11-րդ օդադեսանտային դիվիզիայից և Տեխասի ազգային գվարդիայի մոտ 200 աշխատակիցներ։

Immigration Enforcement Minnesota

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Մինեապոլիսում (Մինեսոտա) ներգաղթային ոստիկանության (ICE) կողմից ռեյդերի են իրականացվել, որոնց զուգահեռ տեղի էին ունենում բողոքի ցույցեր։ Ցույցի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ներկայացուցիչների և ցուցարարների միջև, ինչի արդյունքում երկու քաղաքացի սպանվել է ICE գործակալների կրակոցներից։ Նահանգի դեմոկրատ պաշտոնյաները պնդում են, որ դաշնային գործակալների գործողությունները անօրինական են եղել։ Հանրապետականները մեղադրում են տեղական իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ հականերգաղթային ռեյդերի հետ դիտավորյալ չհամագործակցելու և բնակիչներին իրավիճակը սրելու հրահրելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս