Բաժիններ՝

Օբաման պատմական այցով գտնվում է Հիրոսիմայում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պատմական այցը Հիրոսիմա սկսել է ամերիկյան «Իվակունի» ավիաբազա այցով, հայտնում է RIA Novosti-ն:

Օբաման ԱՄՆ առաջին գործող նախագահն է, ով այցելում է ճապոնական քաղաք ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից 1945թ. ատոմային ռմբակոծությունից հետո:

Ենթադրվում է, որ մինչ բազայի զինծառայողների առաջ ելույթ ունենալն Օբաման կուղևորվի Հիրոսիմայի հուշարձանային համալիր:

Սպասվում է, որ Օբամայի հետ հիշատակի միջոցառումներին կմասնակցի Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունից ողջ մնացած երեք ճապոնացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031