Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում արգելվել են շների ու կատուների հետ սելֆիները

Սաուդյան Արաբիայի աստվածաբանների բարձրագույն խորհրդի անդամ Սալահ Բին Ֆաուզան ալ Ֆաուզանը թագավորության բնակիչներին արգելել է լուսանկարվել կենդանիների հետ:

«Լուսանկարվել չի կարելի ո´չ կատուների հետ, ո´չ շների, ո´չ գայլերի, ո´չ էլ այլ կենդանու, եթե դա հարուցված չէ անհրաժեշտությամբ»,- հայտարարել է նա:
Աստվածաբանի կարծիքով՝ կատուների հետ լուսանկարվելը արևմտյան մշակույթի ազդեցություն է, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի մեկ այլ կրոնական ազդեցիկ գործիչ մուսուլմաններին արգելել էր շախմատ խաղալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031