Բաժիններ՝

Աբու Դաբիում ընթանում են ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունները

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում մեկնարկած եռակողմ բանակցությունները կշարունակվեն առանձին խմբերի աշխատանքի ձևաչափով:

Այս մասին հայտնել է Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

«Աբու Դաբիում սկսվել է բանակցությունների հերթական փուլը: Բանակցային գործընթացը մեկնարկել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան: Այնուհետև աշխատանք կլինի ըստ ուղղությունների, առանձին խմբերով, ինչից հետո նախատեսվում է դիրքորոշումների կրկնական համատեղ համաժամանակեցում», – գրել է նա Telegram ալիքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս