Ադրբեջանում 8 պաշտոնյա է ձերբակալվել՝ բանակից տարկետում տալու համար կաշառք վերցնելու մեղադրանքով

Ադրբեջանում ձերբակալվել է 8 պաշտոնյա, որոնք մեղադրվում են զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տրամադրելու համար կաշառք ստանալու մեջ. հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ քրեական գործեր են հարուցվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Պաշտոնատար անձինք տարբեր չափերի կաշառք են ստացել առանձին անձանց զինվորական վարժական հավաքներից ազատելու, զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու, երկրից մեկնելու սահմանափակումներ չկիրառելու, ինչպես նաև այլ նմանատիպ գործողությունների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930