ԱԳՆ-ն լրացուցիչ միլիարդներ է ուզում. Կառավարությունն ընդունեց ԱԳՆ-ի հրատապ առաջարկները

Արտաքին գործերի նախարարությունն այսօր կառավարության նիստի օրակարգ էր ներկայացրել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագծերը։

Առաջարկն ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթով։

Ներկայացված հիմնավորման համաձայն՝ այս իրավական ակտի ընդունումը

միտված է ոլորտում առաջացած խնդիրների լուծմանը, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի կարգավորմանը, ռոտացիայի սկզբունքով օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության պայմանների լավարկմանը:

Կարդացեք նաև

Ըստ այդմ՝

– կվերանայվի դիվանագետի՝ արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի աշխատելու պահանջը՝ այն սահմանելով 18 (տասնութ) ամիս:  

– կներդրվեն դիվանագիտական գրասենյակ հիմնելու վերաբերյալ կարգավորումներ:

«Վերջին տարիներին, օտարերկրյա պետությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, անհրաժեշտություն առաջացավ որոշ պետություններում հիմնելու դիվանագիտական գրասենյակներ:

Օրինակ՝ լինում են դեպքեր, երբ օտարերկրյա պետությունում անհրաժեշտ է լինում ունենալ պետության ներկայացվածություն, սակայն այդ ժամանակահատվածում ֆինանսական կամ այլ տեսանկյունից նպատակահարմար չի լինում դեսպանության ստեղծումը: Նման դեպքերում օտարերկրյա պետության հետ կարող է ձեռք բերվել համաձայնություն դիվանագիտական գրասենյակ հիմնելու մասին»,- ասվում է փաստաթղթում;

օրենքի նախագծից կհանվի օտարերկրյա պետությունում նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսնուն նախատեսված փոխհատուցումը 50 տոկոսի չափով վճարելու դրույթը:

Ըստ հիմնավորման՝ «նման փոփոխությունը միտված է դիվանագետ ամուսինների վարձատրության հավասար պայմանների, ինչպես նաև համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության սկզբունքների ապահովմանը»:

Մեկ այլ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն էլ ԱԳՆ-ն պայմանավորվել է օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերի հավասարեցմամբ:

«Ներկայումս, արտաքին գործերի նախարարությունում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, երբ անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի` պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ (օրինակ՝ առաջին քարտուղարի հաշվարկված նվազագույն դրույքաչափը կազմում է 267,072 ՀՀ դրամ, իսկ առավելագույն դրույքաչափը՝ 366,080 ՀՀ դրամ), իսկ ռոտացիայի սկզբունքով օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող  դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ, երբ չի նախատեսվում և չի ապահովվում պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ (օրինակ, առաջին քարտուղարի դրույքաչափը միասնական եվրոյով վճարման գոտու երկրների համար հաստատված է 157,069 ՀՀ դրամ, իսկ միասնական եվրոյով վճարման գոտու երկրներից բացի` այլ երկրների համար` 178,442 ՀՀ դրամ, որն անփոփոխ է)»,- ասվում է հիմնավորման մեջ։

Բայց սա դեռ ամենը չէ, արտաքին գերատեսչությունն այս փոփոխությունը նաև պայմանավորել է տարածաշրջանում և աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրով, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների առկայությամբ։ Սա, ըստ նախարարության,  թե՛ արտաքին գործերի նախարարությունում, թե՛ ռոտացիայի սկզբունքով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներից պահանջում է անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում երկկողմ և բազմակողմ հարթակներում, ինչն էլ իր հերթին անհրաժեշտություն է առաջացնում «վարձատրության պայմանները լավարկելու  նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու» համար։

Հիմնավորման այս հատվածն, ի դեպ, հակասության մեջ է խաղաղության այն ներբողների հետ, որն ամեն օր ՀՀ քաղաքացիներին ուղղում է Նիկոլ Փաշինյանը։

Սա, իր հերթին, ենթադրում է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ։

Այսպես, հիմնավորման համաձայն, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2026 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությանը աշխատավարձի համար լրացուցիչ ամսական անհրաժեշտ կլինի 93,490.3 հազար դրամ և յուրաքանչյուր կիսամյակային պարգևատրման համար՝ 56,993.7 հազար դրամ, իսկ հաջորդ տարիներին ծախսերը կավելանան 1,235,870.6 հազար դրամով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930