Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին

Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ, սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես. Սպուտնիկ Արմենիա-ին ասել է Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին։

«Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը։ Եթե էդպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ-որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»,-նշել է նա։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են Վեհափառի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ: Ժամեր անց՝ և՛ կայքից, և՛ սոցցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930