
Թուրքիան կոչ է արել ՄԱԿ-ին Հալեպի հարցով արտահերթ նիստ հրավիրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հրավիրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ՝ Հալեպի հարցի քննարկման նպատակով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Էրդողանի աշխատակազմում իր աղբյուրին։
«Երկրի ղեկավարը Գուտյերեշին առաջարկել է հրավիրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ Հալեպի հարցով։ Էրդողանը կարևորել է ՄԱԿ-ի գործուն քայլերի նշանակությունը Սիրիայի իրավիճակի հարցով՝ ուշադրությունը կենտրոնացնելով Հալեպի մարդասիրական դրամայի վրա։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է բարելավել իրավիճակն այդ քաղաքում»,- հայտնում է գործակալությունը։
Էրդողանը հայտարարել է, որ «ներկայումս ջանքերը կենտրոնացել են խաղաղ բնակիչների տարհանման և զինյալներին Հալեպից դուրս բերելու», ինչպես նաև այդ շրջան մարդասիրական օգնություն հասցնելու վրա։