Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան

«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում»,-այս մասին իր սոցցանցային էջերում գրել է ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 111-ամյա տարելիցին։

Քարդաշյանը նշել է, որ հայ լինելը մեծապես ձևավորել է այն, թե ինչպես է ինքն ընկալում աշխարհը։ «Դա իմ ինքնության մի մասն է և այն, թե ինչպես եմ դաստիարակվել։ Հայաստան այցելելը ընտանիքիս հետ իմ կյանքի ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և դա խորացրեց իմ կապը իմ արմատների հետ այնպես, որ ես այն ինձ հետ կրում եմ ամեն օր։

Այսօր ես աղոթում եմ հայկական համայնքի համար, ինչպես նաև աշխարհի բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապում են՝ որ նրանց կյանքերը պաշտպանված լինեն, նրանց ձայները լսվեն, և նրանց ցավը չանտեսվի»,-գրել է Քիմ Քարդաշյանը։

Հայազգի աստղն իր գրառմանը կցել է լուսանկարներ իր այցից Ծիծեռնահաբերդի հուշահաշալիր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930