Ծառերի համատարած սպանդ` Արմավիր քաղաքում
Ապրիլի 24-ին, ծառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում. գրում է Shamshyan.com-ը։ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, որը համարվում է գլխավոր փողոցներից մեկը, անհայտ անձը կամ անձինք մոտ 10 առողջ, հսկայական ծառեր խորքից կտրել են։
«Առողջ ծառեր էին, երևի ինչ-որ մեկը ցանկանում է այդ հատվածում շինություն անել, դրա համար էլ ծառերի «հերն անիծեցին», էն էլ ապրիլի 24-ին։ Չգիտես՝ ի՞նչ անուն տաս էս վայրագությանը։
Հիմա մարզպետն ու քաղաքապետը ստից կսկսեն արդարանալ, թե տեղյակ չեն եղել, եթե իմանայինք՝ կկանխեինք, բայց դա արդարացում չի։ Պետք է գտնեն ու պատժեն այդ ստահակներին ու պարտավորեցնեն 10 ծառի փոխարեն 100 ծառ տնկեն, ինչը դաս կլինի հետագայում բնության նկատմամբ նման ոտնձգություն չանելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մինչև եսիմ որ թիվը Հայաստանում տնկվելու է 50 մլն ծառ, մինչդեռ Արմավիր քաղաքում ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրով, ծառերի նման սպանդ են կատարել։ Հիմա տեսնենք՝ ի՞նչ են անելու պատասխանատուները»,-նշվում է հրապարակման մեջ։



