Բաժիններ՝

Չավուշօղլում մտադիր է Հալեպի վիճակը քննարկել Լավրովի և Զարիֆի հետ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այսօր կշարունակի բանակցությունները իր ռուս և իրանցի գործընկերների՝ Սերգեյ Լավրովի ու Մուհամմեդ Զարիֆի հետ Հալեպի իրավիճակի վերաբերյալ։

«Երեկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հրադադարի ու մարդասիրական օգնության տրամադրման մասին։ Հիմա մենք տեսնում ենք, որ սիրիական ռեժիմը փորձում է դրան խանգարել։

Հրադադարի պատրաստակամություն կա, սակայն տարբեր տեղերում դեռևս երբեմն լինում են խախտումներ։ Այստեղ ներկա են Ռուսաստանը, Իրանը, ուժեր, որոնք ռեժիմին աջակցում են։

Սակայն շարունակում են մարդիկ մահանալ, այդ պատճառով շտապ տարհանում է անհրաժեշտ։ Մենք ակնկալում ենք, որ երեկ ձեռք բերված պայմանավորվածությունը կկատարվի»,- ասել է Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաալիքի եթերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031