Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել

Լիբանանը մասնակցում է ԱՄՆ-ի գլխավորած բանակցային գործընթացին՝ Իսրայելի հետ հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Կիպրոսում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

«Մենք հույս ունենք հասնել ագրեսիայի դադարեցմանը և իսրայելական զորքերի դուրսբերմանը», – ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Լիբանանը այլևս տարածաշրջանային հակամարտություններում գործարքի առարկա չի լինի։

«Մենք բանակցություններ ենք վարում մեր անունից՝ պաշտպանելով ազգային շահերն ու ինքնիշխանությունը», -ասել է Աունը` հիշեցնելով, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2024 թվականի պատերազմը Լիբանանի տնտեսությանը 14 միլիարդ դոլարի վնաս է հասցրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930