ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմում առկա են լուրջ հակասություններ, որոնք հանրայնացվել են վերջին շրջանի քաղաքական զարգացումների հետևանքով, ներառյալ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի ու նախագահ Թրամփի միջև հակասություններն ու Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ու նախագահի տեղեկատվական բաժնի ազդեցիկ ղեկավարի միջև տարաձայնույունները:
Ուկրաինայի փոստային կապի «Ուկրփոստ» ազգային օպերատորը աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել:
Իրանի երեք խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Շիրազում, Մաշհադում, հուլիսի 23-29-ն անցկացվեց հայկական ֆիլմերի առաջին շաբաթը, որը նախաձեռնվել և կազմակերպվել էր Իրանում ՀՀ դեսպանության կողմից:
«Սակայն այն փաստը, որ լրագրողների զգալի մասը վերադարձել է բանտ և շարունակում է լուրջ քրեական հետապնդումների ենթարկվել, ապացույցն է նրա, որ Թուրքիայում մեդիայի ազատությունը կրիտիկական վիճակում է»,- ասել է Դեզիրը:
«Պետք է գտնել պրոբլեմի պատասխանը, սակայն, եթե անգամ պարզենք, որ մենք ենք մեղավորը, միևնույն է, առիթից պետք է օգտվենք, որ, եթե մեր ռազմավարական դաշնակիցը մահաբեր զենք է վաճառում մեր թշնամուն ու դա ներկայացնում՝ որպես ընդամենը բիզնես, ապա մենք էլ կարող ենք մեր երկրի շահերից ելնելով՝ բիզնես անել այլ երկրների ու տնտեսական կառույցների հետ, անգամ չկաշկանդվելով, որ դա ՌԴ-ին դուր չի գա»:
Եվրոպական հանձնաժողովը վիճաբանություններ առաջացրած դատական բարեփոխման պատճառով Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցային ընթացակարգ է սկսել:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սաադեթ Բեջերիքլին Բաթմանի օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո ձերբակալվել է:
Ուկրաինական CAVOK Air ավիաընկերության Ан-74 բեռնատար ինքնաթիռը Աֆրիկայի Սան-Տոմա կղզիներ թռչելու ժամանակ կործանվել է:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զանգահարել է օդաչու Ալեքսանդր Ակոպովին, ով հերոսաբար վթարային իրավիճակում կարողացել էր բարեհաջող կերպով նստեցնել ինքնաթիռը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, և անձամբ շնորհակալություն է հայտնել նրան այդ արարքի համար:
Armexit-ը և «Նոր Հանրապետության ստեղծելու մասին «Սասնա Ծռեր» ճանապարհային քարտեզ»-ի օրգանական բաղադրիչն է: Ի դեպ, տերմինի հեղինակը Սասնա Ծռերի շտաբի պետ Մխիթար Ավետիսյանն է: Նա դեռ մեկ տարի առաջ էր կիրառում այդ տերմինը, որը փաստորեն բերնեբերան հասարակության սեփականությունն է դարձել և հայտնվել ԶԼՄ-ներում:
Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում տեղակայված «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածի արդյունքում ահաբեկչական կազմակերպության առնվազն 8 զինյալ է ոչնչացվել:
Մոսկվայի շրջանում գտնվող «Պարկ Պատրիոտում» մեկնարկում է «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցույթը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի անվտանգության նախարար, գեներալ Ջոն Քելիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար:
Թուրքիայում ծնված հայազգի ակտիվիստ Մահմութ Քոնուքը տարիներ ի վեր պայքար է մղել հանուն այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության: 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո նա մեկն էր այն քաղաքացիներից, ում առանց հիմնավոր պատճառի հեռացրեցին աշխատանքից:
Թուրքիայի ապահովագրական ընկերությունները հայտնել են, որ Ստամբուլում հորդառատ անձրևների և խոշոր կարկուտի հետևանքով քաղաքացիներին պատճառված նյութական վնասի չափը հասնում է մինչև 1.2 միլիարդ թուրքական լիրայի (ավելի քան 300 հազար ԱՄՆ դոլար):
Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլում հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ է հայտնվել, ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք է կատարել Աթաթուրքի օդանավակայանում:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի կողմից «աճող վտանգի» համար պատասխանատու է անվանել Ռուսաստանին և Չինաստանին:
Չինստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը և Փհենյանին կոչ է արել հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:
Թուրքիայի զբոսաշրջային Քեմեր քաղաքում տեղակայված 5-աստղանի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Հյուրանոցից տարհանվել է 400 մարդ:
ԱՄՆ-ի հետախուզությունը կարծում է, որ Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է եղել:
Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շչջանակում ձերբակալվել է Գանայում Թուրքիայի նախկին դեսպան Շենթուրք Ուզունը:
ԱՄՆ հայտնի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, ում մոտ վերջերս ուղեղի քաղցկեղ են ախտորոշել, վերադարձել է Արիզոնա նահանգ բուժվելու:
Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ սկսված դատական գործով դատարանը որոշում է կայացրել պայմանական ազատ արձակել կասկածյալներից յոթին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան ազատ է արձակվել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ դադարեցրել է թռիչքները Վենեսուելա:
Նախօրեին ամերիկացի օրենսդիրները հազվագյուտ համերաշխությամբ քվեարկեցին հօգուտ օրինագծի, որով աննախադեպ խստության պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Այս փաթեթը ծանր հարված է Մոսկվայի թե ռազմական, թե տնտեսական կարողություններին՝ այն կարողություններին, որոնց ապավինելով՝ պաշտոնական Երևանը շարունակում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում՝ ճանաչելով Ռուսաստանին որպես «ռազմավարական դաշնակից»:
«Վերջին օրերին տեղեկացանք, որ Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասում բառիս բուն իմաստով իշխում է «դեդովշինան»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել մեր պետբյուջեից, ապա Ալվինա Գյուլումյանը պատասխանեց․ «Այդ գործով վնասի փոխհատուցման հարցը դեռևս չի լուծվել, քանի որ գործով վճիռը կայացնելու պահին այդ հարցը դեռ չէր քննարկվել»։
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ավելի քան 48 հազար ամերիկյան դոլար փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից: