«Այս երեք երկրների վարչակարգերը սպառնում են ԱՄՆ-ի կենսական շահերին եւ ապակայունացնում հարեւաններին»,- նշում է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ – խմբ.) պատգամավորները հուլիսի 27-ին հավանություն են տվել պատգամավորների ազգականներին որպես խորհրդարանական օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքի սահմանման դրույթին:
Թուրքիայի առաջին թիրախը Գերմանիան է, եթե կարողացավ Գերմանիային դնել իր ուզած ճանապարհի վրա, ապա մնացած եվրոպական երկրները, երևի թե, իր կարծիքով, ավելի դյուրին կլինեն: Եվ մենք այսօր Գերմանիայի պաշտոնյաների, գործիչների հայտարարություններում տեսնում ենք, որ իրենք պահանջում են Եվրոպայից կտրուկ կեցվածք Թուրքիայի նկատմամբ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու փաստին:
Կոնգրեսական Ադամ Շիֆը շարունակում է ակտիվորեն փոխգործակցել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ՝ ի աջակցություն «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի կողմից Հայաստանի դպրոցներում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի դրամաշնորհային ծրագիր իրականացնելու:
«ՀՀ տնտեսությունն ուղիղ կախվածության մեջ է Ռուսաստանի տնտեսությունից։ Ընդ որում՝ ՀՀ տնտեսության մեծ մասը ծառայությունների և հումքային ոլորտն է։ Եվ քանի դեռ Ռուսաստանում իրադրությունը չի բարելավվում, Հայաստանը ևս դժվարությունների առաջ կհայտնվի»։
Եթե ԱՄՆ-ն ընդունի հակառուսական նոր պատժամիջոցների օրինագիծը, դա կառաջացնի հատուկ ափսոսանք:
Ամերիկյան Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ երկրորդ տեղում թողնելով Microsoft-ի հիմնադիրներից Բիլլ Գեյթսին:
Երուսաղեմի մուֆթի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) Մուհամմեդ Հուսեյնը հայտարարել է Տաճարի լեռան շուրջ կոնֆլիկտի կարգավորման, և սրբավայրի տարածքում աղոթքների վերսկսման մասին:
Տիգրան Դավթյանը կշարունակի պաշտոնավարել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում որպես Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հանդիպել է իր պաշտպանյալի հետ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Թուղբա Հեզեր Օզթուրքը և Ֆայսալ Սարըյըլդըզը մեջլիսի լիագումար նիստում կայացած քվեարկության արդյունքում զրկվել են պատգամավորական մանդատից:
Իրանը «Սիմորգ» հրթիռակրի հաջող փորձարկում է իրականացրել՝ արձակելով այն տիեզերք:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողները հաջորդ ամսվա ընթացքում կայցելեն Ադրբեջան:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը կբողոքարկվի դատարանում:
Ադրբեջանի Եվլախի շրջանի կենտրոնական հիվանդանոցում հուլիսի 27-ին ուժգին հրդեհ է բռնկվել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի նոր դեսպանի՝ ԱՄՆ-ում նշանակվելու հեռանկարները:
Ռուսաստանն ու Ադրբեջանը պլանավորում են 2017թ-ին անցկացնել երկրորդ բանակցությունները:
Եվրամիությունը (ԵՄ) Հունաստանին 209 միլիոն եվրոյի շապ օգնություն է հատկացրել միգրանտների ժամանակավոր տեղավորման եւ ապրուստամիջոցի տրամադրման համար: Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովը (ԵՀ):
Կենտրոնական Պորտուգալիայում հուլիսի 27-ին մի քանի հազար մարդ է տարահանվել տներից անտառային հրդեհների նոր ալիքի պատճառով:
«Մենք գործընկերներ չունենք քաղաքական դաշտում, մեր գործընկերը մեր ընդդիմադիր հանրությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Ելքի» իրենց գործընկերների հորդորին՝ դադարեցնել վհուկների որսը:
«Մի պետության հետ գործ ունենք, որ ընդամենը մի բան կարող ենք նշել՝ հայտնի է՝ ով է բոլորից բարձր բղավում՝ «բռնի՛ր գողին»: Հենց գողը: Եվ միայն գողին է ձեռնտու, որպեսզի որևէ հետաքննություն չլինի»:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի աշխատակիցները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ գործողություն են իրականացրել քաղաքի 14 հասցեներում:
Ադրբեջանի Լերիկի շրջանի Պիրա գյուղում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայում ուժգին պայթյուն է որոտացել:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը, նշել է, որ «ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ» և կշարունակի գլխավորել Պետդեպն այնքան ժամանակ, քանի դեռ դա իրեն նախագահը թույլ կտա»:
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Ալեքսեյ Երխովը հուլիսի 27-ին հավատարմագրերը կհանձնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին պատրիարքարանի դահլիճում Եկեղեցական համագումար ժողով է գումարվել: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը մեջլիսում բողոքի ակցիա է սկսել՝ ի նշան բողոքի մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթի:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնման հարցով հանդիպել է Բաքվում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հուլիսի 27-ին կհանդիպի երկրում խոշոր ներդրումներ իրականացնող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ: