Բաժիններ՝

Ռուսական օդուժը Դեր Զորի մոտ ոչնչացրել է ԻՊ-ի «պատերազմի նախարարին»

Ռուսական օդուժը Դեր Զոր քաղաքի մոտ ոչնչացրել է «Իսլամական պետության» հրամանատարական կետ, կապի հանգույց եւ չորս ազդեցիկ դաշտային հրամանատարների, այդ թվում՝ «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովին: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Դեր Զոր քաղաքի շրջանում ռուսական օդուժի ուղղորդված հարվածով ոչնչացվել են հրամանատարական կետ, կապի հանգույց եւ ԴԱԻՇ-ի շուրջ 40 զինյալներ»,- նշել է մամուլի ծառայությունը:

Խալիմովը Տաջիկստանի ՆԳ նախարարության հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատարն է: ՌԴ ռազմական գերատեսչությեան տվյալներով՝ 2015 թվականի մայիսին նա վեց ենթակաների հետ միասին հարել է ԻՊ-ին: Աբու Ումար աշ Շիշանիի վերացումից հետո Խալիմովն զբաղեցրել է ԻՊ-ի ռազական նախարարի պաշտոնը: Սեպտեմբերին ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա նշանակվել Է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի փոխարինող, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս