Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալված գերմանացիներից ևս մեկն ազատ է արձակվել

Անթալիա հանգստանալու մեկնած Գերմանիայի քաղաքացիներից ևս մեկն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրական «Հուրիեթ»-ը:

Անթալիայի օդանավակայանում ձերբակալված ազգությամբ թուրք ամուսինները մեղադրվում էին գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ:

Նրանցից մեկն ազատ էր արձակվել սեպտեմբերի 4-ին:

Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ Թուրքիայի բանտերում կալանավորված է մնում իրենց երկրի 54 քաղաքացի, նրանց շարքում են լրագրողներ ու իրավապաշտպաններ: Այս ձերբակալություններից հետո գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել էին Թուրքիայի իշխանությունների գործելաոճը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930