Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Հարվի» փոթորկի հետևաքների վերացմանը 15,3 մլրդ դոլար հատկացնելուն

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Հարվի» փոթորկից տուժած տարածաշրջանների վերականգնմանը 15,3 մլրդ դոլար հատկացնելուն: Այդ մասին հայտնել է Assоciated Press գործակալությունը: Նշվում է, որ դա կրկնակի ավելի է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պահանջված գումարից:

Փաստաթուղթը՝ կատարված փոփոխություններով, կրկնական քննարկման համար ուղարկվել է Ներկայացուցիչների պալատ, որը քվեարկությունից հետո այն կհանձնի Սպիտակ Տանը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի Տեխասի նահանգում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 70-ի: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ փոթորկի հետեւանքների վերացման համար կարող է պահանջվել աստղաբաշխական գումար՝ 150 միլիարդից մինչեւ 180 մլրդ դոլար: ԱՄՆ-ի կառավարությունն արդեն Կոնգրեսից 7,85 մլրդ դոլար է խնդրել վերականգնողական աշխատանքների սկզբնական ծախսերը հոգալու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս