
Ռուսաստանցիների գրեթե 60 տոկոսը խոստովանել է, որ վախենում է գիշերն ուկրաինացիների հանդիպելուց

«Էխո Մոսկվի» ռադիոկայանն իր կայքում կազմակերպել է հարցում «Օրվա մութ ժամերին ո՞ր ազգության ներկայացուցչին հանդիպելուց եք դուք վախենում» վերտառությամբ։
Մոսկվայի ժամանակով 7:30-ի դրությամբ հարցմանը մասնակցել է 8768 մարդ: Նրանցից 5047-ը (հարցվածների 58 տոկոսը) խոստովանել է, որ վախենում է ուկրաինացիների հանդիպելուց: Եվս 2703-ը (31 տոկոս) վախենում է չեչենների հետ հանդիպելուց: 12 տոկոսը (կամ 1018 հարցվածներ) դժվարացել է պատասխանել: