![](/banners/BeFunky-design.jpg)
Իշխան Զաքարյանը կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Ishxan-Zaqaryan1.jpg)
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը եւ չի մասնակցի սեպտեմբերի 11-14-ի քառօրյային: Զաքարյանը չի շփվում խմբակցության անդամների հետ, եւ խմբակցությունում չգիտեն, թե նա ապագայի ինչ ծրագրեր ունի:
Ապրիլի 2-ի ընտրություններից հետո Իշխան Զաքարյանն ու Գագիկ Ծառուկյանը եւս չեն շփվել:
Թերթի տեղեկություններով, պատճառը Ռոբերտ Քոչարյանի եւ Իշխան Զաքարյանի վերջին շրջանում խիստ սերտ շփումներն են:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: