Համլետ Հարությունյանը նեղացած չէ ՀՀԿ-ից. նոթեր է գրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահեցնում է, որ կուսակցության հետ կապը պահում է՝ նեղացած չէ, պարզապես արձակուրդները համընկան իր պատգամավոր չլինելու հետ, եւ քանի ամիս է՝ շատ չի հանդիպում կուսընկերների հետ։

Նա հիմա ստեղծագործում է՝ աշխատում է հերթական գրքի վրա, նոթեր է գրում իր կյանքի, անցած ուղու մասին։ Իր ապրած ժամանակը բաժանել է 2 մասի՝ մինչ անկախությունը եւ անկախությունից հետո։

Ասում է, որ շատ բան կա գրելու, բայց պատգամավորության տարիներին գուցե հպանցիկ անդրադառնա, սակայն չի մանրամասնի։ «Թեպետ դեռ մեր օրերին չեմ հասել, հասնեմ՝ գուցե լինի ինչ-որ բան»։

Համլետ Հարությունյանը չգիտի, թե ինչ է վերնագրելու իր գիրքը, որն ընթերցողի դատին կներկայացնի 1 տարուց․ «Ես ապրել եմ երկու հասարակարգում, եւ ավելի շատ այդ հասարակարգերի համեմատությունն է լինելու»։ Սա Հարությունյանի 8-րդ գիրքն է լինելու՝ «Քաղաքական քառուղիներում», «Մեր Զորին» գրքերի կողքին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930