Բաժիններ՝

«Իրմա» փոթորկից ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել. Կարմիր խաչ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ Կարիբյան ավազանի կղզիների ավելի քան մեկ միլիոն բնակիչ է տուժել «Իրմա» ավերիչ փոթորկից, եւս 26 միլիոնը գտնվում է վտանգի մեջ, տեղեկացնում է BBC-ին:

Կազմակերպության տվյալներով՝ հուժկու փոթորիկը Բարբադոսում ավերել է գրեթե բոլոր շենքերը եւ առանց էլեկտրականության թողել Պուերտո Ռիկոյի բնակիչներին, ինչպես նաեւ զգալի ավերածություններ է գործել Բրիտանական Վիրգինյան կղզիներում, Սեն Մարտեն, Սեն Բարտելեմի եւ Սենտ Քիտս եւ Նեւիս կղզիներում: Վերջին տվյալներով՝ փոթորիկը 10 մարդու կյանք է խլել:

Կարմիր խաչը շուրջ 600 հազար շվեյցարական ֆրանկ է տրամադրել բնակչությանն օպերատիվ օգնություն ցույց տալու համար, որը կարող է տուժել փոթորկից: Ներկայում փոթորիկը շարժվում է Հաիթիի կողմը: Այնուհետեւ դրա ճանապարհին կլինի Կուբան, իսկ հանգստյան օրերին այն կմոլեգնի ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս