Վրացագետ Ալիկ Էրոյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վրաստանի իշխանությունների անցնող տարվա ձեռքբերումներից գլխավորը համարեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ, իսկ մյուսը, ըստ նրա՝ Եվրոպական հաձնաժողովի այն դրական եզրակացությունն էր, որը վերաբերում էր Վրաստանի համար ԵՄ երկրներ մուտք գործելու ազատականացման հարցին.
Թուրքիայի նախագահի կոչը ուղղված Միջին Արեւելքի երկրներին հասցեական է առաջին հայացքից` Էրդողանը նշում է այն երկրները, ուր դեպքեր են արձանագրվում։ Բայց հասցեական չէ կոչի պարունակած ամբաստանության բաժինը, որը պետք է փորձել հասցեականացնել, մեկնաբանության կարգով:
Աֆղանստանի իշխանությունները հայտնել են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ օդային օպերացիայի անցկացման մասին, ինչի հետևանքով երկրի արևելքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման շուրջ 70 անդամ:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի քննությունը, հայտնում է haqqin.az-ը:
Թուրքիան չի տեսնում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորություն, մինչև Իսրայելը չբացի Գազայի հատվածի բլոկադան, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջերս Իրաքում զարգացող դեպքերն ու արևելյան Թուրքիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ֆոնին՝ Բարզանի-Էրդողան բանակցությունները պետք է դիտել հենց այս տրամաբանությամբ: Թուրքիան կարող է հավանություն տալ թուրքամետ Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացին, իսկ Իրաքյան Քուրդիստանը Թուրքիային եւ Թուրքիայի միջոցով Եւրոպային կապահովի Ռուսական քարյուղի (նավթի) այլընտրանքային աղբյուրներով:
Ֆիզիկոս-մաթեմատիկոսներ Վահագն Գուրզադյանը Երևանի Արտեմ Ալիխանյանի լաբորատորիայից ու Ռոջեր Փենրոուզը Օքսֆորդի համալսարանից, ներկայացրել են մինչ Մեծ պայթյունը գոյություն ունեցող գերքաղաքակրթությունների հնարավոր բնակության վայրի մասին քարտեզը:
Թուրքիայի քրդերը հռչակագիր են ընդունել, որը կոչ է անում թուրքական իշխանություններին իրենց ինքնավարություն տրամադրել, հայտնում է Reuters-ը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց, որ սիրիական հակամարտության համար տարին հագեցած էր զարգացումներով, և ըստ նրա՝ անցնող տարին կարելի է բաժանել երկու հատվածի՝ մինչ ռուսական ռազմական ուժի ներգրավվածությունը Սիրիայում և դրանից հետո.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումների կիրառման մասին, հայտնում է LifeNews-ը:
Մենք պետք է ունենանք նպատակ՝ խաղաղության հաստատում՝ ազատվելու համար ռուսական դիկտատից: Ռուսաստանն անհաջողակ է, քաղաքակրթությունից բացարձակ հեռացող: Պուտինը փաստացի ոչ ոք է: Նա մեծ չարիք է արել Ռուսաստանին, ոչնչացրել է երկրի քաղաքական դասը, ոչնչացրել է բոլոր մտավորականներին, իր շուրջ է հավաքել գողերին ու իրեն «պախանի» պես է պահում:
Սիրիացի լրագրող ու վավերագրող Նաջի ալ-Ջերֆը գնդակահարվել է նախօրեին երեկոյան Թուրքիայում, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով «Ռաքքային սպանում են խաղաղ» կազմակերպությանը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին:
Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերից, ենթադրաբար այսօրվանից կսկսի շուրջ 300 ընտանիքների տարհանումը, հայտնում է Reuters-ը:
Խոսքը ոչ միայն ռազմական հարթության մասին է, այլ նաև քաղաքական: Երկու կոալիցիա ակտիվորեն պայքարում է Սիրիայի տարածքում ԻՊ և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ, անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մասշտաբով ընդունվեց բանաձև, որը նշում է այն բոլոր ուղենիշերը, որոնց հիման վրա պետք է կարգավորվի սիրիական հակամարտությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ մուսուլմանները պետք է ձգտեն լավացնել աշխարհի կարծիքն իսլամի մասին, որը ներկայում ասոցացվում է բռնության հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, նախօրեին Բաքվում փոխանակման կետերի մեծ մասը հրաժարվում է վաճառել դոլարներ, ինչը հերթական արժութային աժիոտաժն է առաջացրել:
Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով քաղաքի ոստիկանությանը:
Իրաքյան զորքերը երեկ գրավել են Ռամադի քաղաքի նախկին կառավարական համալիրը, որը գտնվում էր ԴԱԻՇ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրաքցի զինվորականներին:
Իրաքի Քիրկուկ նահանգում ամերիկյան հատուկ ջոկատայինները պատանդ են վերցրել ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկին՝ Աբու Օմար աշ-Շիշանիին, հայտնում է EIN լրատվական գործակալությունը:
Աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին:
Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներն ընդլայնվելու են: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի քան 40 մարդ է ԱՄՆ-ի հարավում զոհվել անցած շաբաթ մոլեգնող տորնադոների, քամու ու ջրհեղեղների հետևանքով, հայտնում է BBC-ն:
Ր. Հովհաննիսյանը դեկտեմբերի 31-ին կլինի ԱՄՆ-ում, քանի որ այդ օրը նրա մայրիկի ծննդյան 84-ամյակն է։ Ազատության հրապարակում կլինեն նրա կինը` Արմենուհին, որդին` Կարինը` իր նշանածի` Լարիսայի հետ. «Այս տարի իրար կարոտը մենք զգում ենք, ու ես անպայման մայրիկիս հետ կանցկացնեմ»։
Ավստրիայի ոստիկանությունը նախազգուշացնում է եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքներում ահաբեկչությունների սպառնալիքի մասին, հայտնում է Reuters-ը:
Սիրիայում հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է ապստամբական «Իսլամի բանակ» («Ջաիշ ալ-Իսլամ») խմբավորման ղեկավարը ու մի քանի բարձրաստիճան դաշտային հրամանատար:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի դիտորդական խմբի որոշումը՝ անցում կատարել լողացող մանաթի, չի շրջանցել նաև Ադրբեջանի ավտոմոբիլային շուկան, գրում է ANS PRESS-ը:
«ՀՀ-ի կայունությունը կարող է հեշտությամբ խաթարվել ավելի հզոր հարևանների կողմից, և այդպիսի օրինակները քիչ չեն։ Որևէ ուժի դեմ պայքարելն այս իրավիճակում հիմար քաղաքականություն է»:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Եվրամիության սահմանների վերահսկողությունը ուժեղացնելու մասին, հայտնում է dw.com-ը:
Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը չծրագրավորված վայրէջք է կատարել Ռուսաստանի Իրկուտսկի օդանավակայանում: