«Մեր բռնած ուղին տանում է դեպի առաջընթաց». Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն ամփոփում է քարոզարշավը (ուղիղ միացում)

Մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀԿ քարոզարշավի ամփոփման միջոցառումը, որին ներկա է հանրապետության նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ Միջոցառման ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ելույթում նշեց, որ ապրիլի 2-ը երկրի անվտանգության, առաջընթացի համար շատ կարևոր օր է, և կոչ արեց՝ վստահել այն քաղաքական ուժին, որն ունի հստակ, իրատեսական ծրագիր, և այն թիմին, որն ունի մեծ փորձառություն. «Այն թիմին, որը տեղյակ է ժողովրդի դարդ ու ցավից, մեր երկրի խնդիրներից, այն քաղաքական ուժին, որը երբիցե չի խուսափել պատասխանատվությունից։ Ուրեմն՝ բոլորս միասին ընտրենք ՀՀԿ-ին, միասին կառուցենք մեր երկիրը»։

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ այս ընթացքում բոլոր քաղաքական ուժերը հարթակ էին դուրս եկել՝ տալով հավանական ու անհավանական խոստումներ մեկ նպատակով՝ հայցել ժողովրդի վստահության քվեն. «Իհարկե, այդ մրցավազքի պայմաններում բավական բարդ էր զերծ մնալ գայթակղությունից՝ հնչեցնելու անիրատեսական խոստումներ, բայց մենք հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին, ոճին ու ծրագրին՝ ձեզ հետ լինելով անկեղծ, ազնիվ ու բաց, և հավատալով, որ դա է ձեր վստահության քվեին արժանանալու միակ ուղին»։

Նա նշեց, որ այս ընթացքում ունեցել են մի քանի համոզմունք և առաջնորդվել դրանով. «Առաջին՝ մարդիկ են կերտում պատմությունը, և ոչ՝ հակառակը, և յուրաքանչյուր իշխանության պարտականությունն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեզնից յուրաքանչյուրը կարողանա իր և իր երկրի պատմության դպիրն ու ճարտարապետը լինել։ Երկրորդ՝ մենք համոզված ենք, որ մեր բռնած ուղին ճիշտ է, բարեփոխումների ալիքը՝ անշրջելի, իսկ մեր կամքն ու հավատամքը՝ անկասելի։ Մենք չենք վախենում, որովհետև գիտենք՝ մեր բռնած ուղին տանում է դեպի առաջընթաց»։

Ուղիղ միացումը՝ այստեղ.

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս