«Չկա որևէ պատճառ, որ չկարողանանք մեր երկիրը դարձնել ֆանտաստիկ երկիր. Վստահեք մեզ, մեր թիմին, ՀՀԿ-ին, ուռա՜». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Մարզահամերգային համալիրում ընթացող ՀՀԿ քարոզարշավի ամփոփման միջոցառման ժամանակ ասաց, որ այս մեկ ամսվա ընթացքում շրջելով ՀՀ տարածքում՝ համոզվել է, որ հայերը տաղանդավոր ազգ են. «Չկա որևէ պատճառ, որ չկարողանանք մեր երկիրը դարձնել ֆանտաստիկ երկիր։ Հայաստանը լինելու է ժամանակակից, զարգացող ու առաջ շարժվող, տրամաբանական և օրենքի երկիր»։

Ամփոփելով քարոզարշավը՝ նա ասաց հետևյալը. «Ուզում եմ խոստովանել, որ ինքս ինձ հետ շատ համերաշխ եմ, որովհետև չկա մի բան, որ ասել եմ, որի համար պատրաստ չեմ պատասխան տալ։ Հանդիպումների ժամանակ չեմ հրապուրվել նրանով, որ դիմացինիս ասեմ մի բան, որն իրեն դուր գա։ Եղել ենք ազնիվ և անկեղծ։ Այդ նույն սկզբունքները դրել ենք մեր ծրագրի ու գործողությունների մեջ»։

Վարչապետը նշեց, որ ակնկալում են ժողովրդի աջակցությունը ոչ միայն ապրիլի 2-ին, այլ նաև դրանից հետո՝ իրենց մասնակցությունն ունենալով նոր Հայաստան կառուցելու «քրտնաջան աշխատանքում». «Մենք միասին պետք է անցնենք այդ ճանապարհը, որի ժամանակ ՀՀԿ-ն պատրաստ է ձեր կողքին լինել։ Ապրիլի 2-ին դուք որոշելու եք վաղվա Հայաստանը։ Վստահեք մեզ, մեր թիմին, ՀՀԿ-ին, ուռա՜»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս