«Ես կասեմ ընտրեք ում ուզում եք, բայց ընտրելիս հիշե՛ք…». Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀԿ ամփոփիչ միջոցառման ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով առաջիկա ընտրությունների մասին ասաց.

«Այս միջոցառման բնույթից ելնելով՝ ես հիմա ձեզ պետք է կոչ անեի ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակ­ցու­թյանը։ Բայց ես այդպես չեմ անի։ Ես կասեմ ընտրեք ում ուզում եք , բայց ընտրելիս հիշե՛ք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տևական ու տքնաջան աշխատանքն է: Ես կասեմ՝ ընտրե՛ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշե՛ք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառա­յության վայրկյաններն է հաշվում:

Հիշե՛ք սահմանամերձ գյու­ղում հակառակորդի դիպուկա­հարի նշա­նառության տակ ամեն առավոտ պա­յուսակն ուսե րին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբ­յուրը սահմանին կանգնած զորքի մար­տունակությունն է։

Հիշե՛ք Արցախ­յան հերոսամարտում զոհված ընկեր­ներին ու եղբայրներին սեփական ձեռ­քե­րով հողին հանձնած մեր հաղթական գեներալների ու սպաների՝ սառը ու արցունքը կորցրած հայացքները, ում կարծրացած սրտի գերագույն ջեր­մու­թյունն իրենց զինվոր-սաների մարտա­կան պատրաստության նոր ձեռքբե­րում­ներն են։

Կարդացեք նաև

Հիշե՛ք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք։

Տեսանյութեր

Լրահոս