«Վստահե՛ք իմ թիմին․ տվե՛ք Ձեր ձայնը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Առջևում խորհրդարանական ընտրություններն են՝ շատ պատասխանատու պահ մեզ բոլորիս համար։ Հորդորում եմ, որպեսզի անպայման արտահայտեք Ձեր քաղաքացիական դիրքորոշումը և մասնակցեք կայանալիք ընտրություններին։ Հստակ որոշե՛ք, թե ում եք վստահում Ձեր և Ձեր երեխաների ապագան ։

Վստահե՛ք իմ թիմին․ տվե՛ք Ձեր ձայնը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Իմ թիմը բարձր պատասխանատվության զգացումով կշարունակի իրականացնել մեր կողմից դրված ծրագրերը։

Կարդացեք նաև

Մենք միասին անմնացորդ աշխատանքով կապահովենք մեր յուքանչյուր քաղաքացու կյանքի որակի բարձրացումը:

Եվ, ամենակարևորը, եղե՛ք ակտիվ, եղե՛ք լավատես, որովհետև մենք մեր երազած երկիրը կառուցելու այլընտրանք չունենք։

Սիրով Ձեր՝ Կարեն Կարապետյան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031