ՔՊ-ականներն այդպես էլ չհասկացան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ էր, այլ պայքար հանուն ինքնորոշման եւ անվտանգության. Արա Սահակյան
Արա Սահակյանը գրում է. «ՔՊ-ականներն այդպես էլ չհասկացան (կամ հասկացան, բայց չընդունեցին), որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ էր, այլ պայքար հանուն ինքնորոշման եւ անվտանգության։
ԽՍՀՄ գոյության շրջանում տարբեր նախաձեռնություններ են եղել ԼՂ ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու հարցով։
Անկախության շրջանում Հայաստանի կռիվը ոչ թե ԼՂԻՄ-ին տիրելու, այլ իրենց հողի վրա ապրելու հայերի իրավունքը պաշտպանելու համար էր։
Ադրբեջանի նպատակը հակառակն էր` ցեղասպանել, էթնիկ զտման ենթարկել արցախահայերին։
Ադրբեջանը հաղթեց, քանի որ ՔՊ-ի պես դաշնակից ուներ։
Մնացյալը արդարացումներ են հիմարների համար։
ՔՊ-ն պարտվել է պատերազմում։
ՔՊ-ն հանձնել է Արցախը։
ՔՊ-ն անպաշտպան է թողել արցախահայերին։
ՔՊ-ն պարտության ու կորստյան մեղավորն է ու պատասխանատուն»։
