Բաժիններ՝

Արսինե Խանջյանը հորդորում է բոլոր սփյուռքահայերին գալ ու տեսնել Արցախը

Արցախ այցելելով պետք է ներկայանալ ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև պետք է ժամանակ գտնել և շփվել արցախցիների հետ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը:

«Հույս ունեմ, որ մեր այն սփյուռքահայերը, արվեստագետները  որոնց հետ ես շփվում եմ կկարողանամ հստակ ներկայացնել Արցախն ու տեղի իրողությունը: Եվ նրանց կհորդորեմ գալ Արցախ ու ժամանակ տրամադրել այս հրաշք երկրին ծանոթանալու համար: Եվ նրանք պետք է ոչ թե մեկ անգամ լինեն Արցախում, այլ պարբերաբար, որպեսզի կարողանան ճիշտ և իրական աչքերով տեսնեն ու պատկերացում կազմեն այս հերոսական ժողովրդի ու երկրի մասին»,- նշել է Ա. Խանջյանը:

Հիշեցնենք, որ Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս