Բաժիններ՝

Ավելի քան կես միլիոն ամերիկացիներ Թրամփի կնոջից պահանջում են տեղափոխվել Վաշինգտոն

Արդեն ավելի քան 500 հազար մարդ է ստորագրել այն հանրագիրը, որն ԱՄՆ-­ի նախագահի կնոջը՝ Մելանյա Թրամփին, հորդորում է տեղափոխվել Վաշինգտոն, քանի որ Նյու Յորքի Trump Tower երկնաքերում նրա ապրելու ծախսերը շատ թանկ են նստում հարկատուների վրա։

«Մելանյա Թրամփին հարկադրել մնալու Սիտակ տանը կամ ծախսերը վճարելու ինքնուրույն» վերնագրով հանրագիրը հրապարակվել է Change.org կայքում: Այս պահին այն ստորագրել է շուրջ 515 հազար մարդ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ-­ի նախագահի կինը որոշել է մնալ Նյու Յորքում՝ Սպիտակ տուն Թրամփի մեկնելուց հետո: Դա կապված է այն բանի հետ, որ նրանց 10-­ամյա որդին՝ Բերոնը, մինչեւ ուսումնական տարվա վերջը պետք է սովորի Նյու Յորքում:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Նյու Յորքում Թրամփի ընտանիքի անվտանգության ապահովումն օրական քաղաքի ոստիկանական վարչության վրա նստում է 127­-ից մինչեւ 146 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս