Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն Խաչատուր Սուքիասյա՞նն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, թե ով է լինելու քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածուն:

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե քաղաքապետի թեկնածուն լինելու է Արման Վարդանյանը: Սակայն հիմա հստակ է, որ նրա թեկնածությունը չի հաստատվել: Հիմա քննարկումներ են գնում, եւ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում՝ այդ թեկնածուն լինի գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Նա խորհրդարանական ընտրություններին եւս պետք է մասնակցեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, սակայն վերջին պահին հայտարարեց, որ առհասարակ չի մասնակցում ընտրություններին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս