Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետական կառույցներից մեկը չի և ոչ էլ ինչ-որ վարչություն, այս մասին հայտարարել է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

Տեր Հայրն ընդգծել է՝ Եկեղեցու գործառույթներն էլ բոլորովին այլ են, չնայած որ դարերի ընթացքում ստիպված նա ստանձնել է որոշակի պետական գործառույթներ։

«Սուրբ Եկեղեցին առաջնորդվում է Քրիստոսի վարդապետության ու դրա վրա կառուցված հոգեխնամ առաքելության իրականացմամբ։ Եկեղեցին հարգում է պետական օրենքներն ու միշտ եղել է պետականամետ, ազգապահպան և հայրենանվեր։

Էնպես որ՝ ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ։ Մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել»,- ընդգծել է Տեր Պսակը։

Հիշեցնենք՝ Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ անդրադարձել է հոգևորականներին, ասել, թե Սրբության Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղտոտված է, նաև հայտարարել, որ հոգևորականները չեն կարող դուրս լինել Համընդհանուր հայտարարագրման համակարգից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930