Բելգիան 100 միլիոն եվրո է հատկացրել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զինամթերք գնելու նպատակով
Բելգիան լրացուցիչ 100 միլիոն եվրո է հատկացնում ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զինամթերք գնելու նպատակով: Այս մասին հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Մաքսիմ Պրևոն՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստից առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Բելգիան որոշել է լրացուցիչ 100 միլիոն եվրո հատկացնել PURL ծրագրին»,- ասել է նա։
Ըստ Պրևոյի՝ նա նաև ակնկալում է, որ Հունգարիայի ընտրություններից հետո ԵՄ երկրները կկարողանան ապաշրջափակել ինչպես Կիևին տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը, այնպես էլ հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը։



