Մադյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որը շուտով կստանձնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ պաշտոնանկ կանի նախագահ Տամաշ Շույոկին և մի շարք այլ պաշտոնատար անձանց, եթե նրանք կամավոր չթողնեն իրենց պաշտոնները։ Այս մասին նա գրել է X հարթակում:

«Մինչև մայիսի 31-ը Օրբանի խամաճիկները կարող են կամավոր կերպով հեռանալ իրենց պաշտոններից։ Սա վերաբերում է Հունգարիայի նախագահին, Գերագույն դատարանի նախագահին, Արդարադատության գործերի ազգային վարչությանը, Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին», – գրել է նա։

Մադյարը հավելել է, որ խորհրդարանական ընտրություններում հունգար ժողովուրդը «քվեարկել է քաղաքական լիարժեք փոխակերպման օգտին»։

«Եթե այս պաշտոնյաները մինչև մայիսի 31-ը կամավոր կերպով չհեռանան, ապա միլիոնավոր հունգարացիներից ստացած մանդատի հիման վրա մենք նրանց կհեռացնենք պաշտոնից», – հավելել է Մադյարը։

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ին։ Ընտրությունների արդյունքներով «Տիսա» կուսակցությունը Հունգարիայի խորհրդարանում ստանում է 141 տեղ, իսկ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես-Քրիստոնեադեմոկրատական ​​ժողովրդական կուսակցություն» դաշինքը՝ 52 մանդատ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930