Բաժիններ՝

Բրիտանիայի ֆիննախարարը նշել է երկրի գերակայությունները Brexit-ի շուրջը բանակցություններում

Աշխատատեղերի պահպանումը եւ տնտեսության պաշտպանությունը Մեծ Բրիտանիայի համար գերակա կդառնան Brexit-ի շուրջը բանակցություններում, որոնք կսկսվեն հաջորդ շաբաթ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության խորհրդի ֆինանսների նախարարների նիստից առաջ:

Համոնդի խոսքով՝ սկսելով ԵՄ-ից դուրս գալու բանակցությունները, Բրիտանիային անհրաժեշտ է գերակա դարձնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են «աշխատատեղերի պաշտպանությունը, տնտեսական աճի պաշտպանությունը եւ բարգավաճման պաշտպանությունը»:

Ավելի վաղ Sunday Times թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ղեկավարը կփորձի ազդել երկրի վարչապետ Թերեզա Մեյի դիրքորոշման վրա մաքսային միությունից դուրս գալու հարցի շուրջը, ինչը Brexit-ի նկատմամբ դիրքորոշումը մեղմացնելու փորձ է: Հրատարակության տվյալներով՝ նախարարը կարծում է, որ կառավարությունը պետք է վերանայի մաքսային միությունից դուրս անկախ առեւտրական քաղաքականության շարունակման իր պլանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930