Ուր կտեղափոխեն Գևորգ Կոստանյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կարծիքներ հնչեցին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը պետք է վայր դնի մանդատը, քանի որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի պաշտոնն անհամատեղելի է քաղաքական գործունեության հետ։

Սակայն, մեր տեղեկություններով, ՄԻԵԴ-ից ասել են, որ դեմ չեն, որ ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը։ Իշխանությունն ազատվել է նոր թեկնածու գտնելու հոգսից, ինչը բավականին բարդ էր, քանի որ նա պետք է լինի միջազգային իրավունքի մասնագետ, կատարյալ տիրապետի օտար լեզուների, կարողանա շփվել օտար մասնագետների հետ և այլն։

Սակայն ոմանք կարծում են, որ նախկին գլխավոր դատախազին չի սազում շարքային պատգամավորի կարգավիճակը, նա Հրայր Թովմասյանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ է, Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած ԵԽԽՎ պատվիրակությունում՝ փոխարինող անդամ։ Կարծիք կա, որ նրան չեն ծանրաբեռնել, քանի որ առաջիկայում պատրաստվում են ԱԺ-ից տեղափոխել, իսկ թե կոնկրետ ուր՝ հայտնի չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս