Բաժիններ՝

Իտալիայում տրանսպորտի համազգային գործադուլ է անցկացվում

Տրանսպորտի հատվածի աշխատակիցների համազգային գործադուլը հունիսի 16-ին կաթվածահար է արել երթեւեկությունը Իտալիայի խոշորագույն քաղաքներում: Ինչպես հայտնել է Rai News 24 նորությունների ալիքը, Alitalia ազգային ավիաընկերությունը բողոքի ակցիայի կապակցությամբ հարկադրված է եղել չեղյալ հայտարարել 160 ազգային եւ միջազգային չվերթներ:

Երկրի խոշորագույն օդանավակայաններում ուղեւորներին հանձնարարված է ճշտել իրենց չվերթին վերաբերող տեղեկատվությունը։

24-ժամյա գործադուլը տարածվում է հասարակական տրանսպորտի բոլոր տեսակների՝ մետրոյի, վերգետնյա տրանսպորտի, ինչպես նաեւ երկաթուղիների վրա: Առանձնակի ընդհատումներ են սպասվում քաղաքամերձ էլեկտրագնացքների երթեւեկության գրաֆիկում:

Տրանսպորտի սեկտորի աշխատակիցների արհմիությունները բողոքում են մարդատար փոխադրումների ճյուղի մասնավորեցման եւ ազատականացման պլանի դեմ, հաղորդվել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930