Լոնդոնում հրդեհից զոհվածների թիվը հասել է 30-ի
Լոնդոնի արեւմտյան մասում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից զոհվածների թիվը հասել է 30-ի: Այդ մասին լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին: Հունիսի 15-ին ոստիկանությունը հայտնել էր 17 զոհվածների մասին:
«Զոհվածների թիվը 30 է»,- ասել է Քանդին, հավելելով, որ ոստիկանությունն առաջվա պես սպասում է, որ զոհվածների թիվը կաճի:
Լոնդոնի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել է լույս հունիսի 14-ի գիշերը: Այն շարունակվել է ավելի քանի երկու օր, ինչի հետեւանքով 24-հարկանի շենքը գրեթե ամբողջովին այրվել է: Հրդեհի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 17 մարդ, 79 մարդ գտնվումէ հիվանդանոցներում, նրանցից 17-ը՝ օրհասական վիճակում:
Հրշեջների տվյալներով՝ հրդեհից կարող էր տուժել շուրջ 120 ընտանիք: Տարհանված բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են մերձակա հասարակական կենտրոններում, մզկիթներում ու եկեղեցիներում: Այրված շենքում որոնողական գործողությունը, ըստ ոստիկանության գնահատումների, կարող է շարունակվել մի քանի շաբաթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: