120 միավոր տանկ և զրահամեքենա. Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ նոր զորավարժությունների
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում է հունիսի 19-24-ը զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել:
Զորավարժություններին մասնակցելու է մինչև 23 հազար զինվորական, 120 միավոր տանկ և զրահամեքենա, մինչև 180 հրթիռա-հրետանային համակարգ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։