Պորտուգալիայի կառավարությունն ազգային սուգ է հայտարարել երկրի կենտրոնական մասում անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ։
Շիրակի մարզի Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ համայնքներում հունիսի 18ին համայնքի ղեկավարի ընտրություններ են:
Ջիբրալթարի օդանավակայանի ճարտարապետները թռիչքուղին կառուցել են ավտոմոբիլային ճանապարհի վրա։ Ավտոմեքենաների և օդանավերի երթևեկությունը կարգավորվում է լուսացույցների միջոցով։
Իրաքի բանակը հունիսի 18-ին սկսել է Մոսուլի հին շրջանի վրա գրոհը. շրջանը մինչ այժմ մնում է «Իսլամական պետության» զինյալների հսկողության ներքո։
Հունիսի 18-ին գումարվել է հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էին համաժողովի համակազմակերպիչներ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա անդրադարձավ նաև Աթեշյանի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հնչեցված հայտարարությանը, որով Սրբազան հայրը բոլոր իրեն դեմ հանդիսացող մարդկանց անվանել էր «անկիրթ»:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի 10 համայնքներում հունիսի 18-ի առավոտյան մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Մաքսանենգ ապրանքի արժեքը ավելի քան 676 հազար լարի է: Քրեական գործ է հարուցվել՝ Վրաստանի պետական սահմանն ապօրինի խոշոր չափերի ապրանք ներմուծելու հոդվածով, որը նախատեսում է 5-7 տարի ազատազրկում:
«Մարիխուանայի օգտագործումը տղամարդկանց օրգանիզմում նվազեցնում է տեստեստերոն հորմոնի և սպերմատոզոիդների քանակը, բացասաբար է ազդում դրանց որակի վրա՝ հանգեցնելով սեռական կարողության խանգարման (իմպոտենցիայի) և անպտղության»:
«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար։ Սա գուցե զգայական ընկալում է, որի պատճառը գուցե Թուրքիայի և Ադրբեջանի միջև սոցիալական, տնտեսական սերտ համագործակցությունն է»։
«Դա ավելի մղեց մարդկանց դեպի Եվրոպա: Տպավորություն է, որ ազգային բանավեճը վերադառնում է եվրոպական խնդիրներին՝ հեռանալով Ամերիկայից»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշում է քաղաքական վերլուծաբան Յան Դանթը:
«Միջազգային ընդունված ձև է՝ մի քանի անգամ դիմել տվյալ պետությանը։ Ես չեմ կարծում, որ այսօր պատժամիջոցների կիրառումն ուժեղ օրակարգային է, բայց ես սպասում եմ, որ, եթե Ադրբեջանն այսպիսի լկտի պահվածքը շարունակի, մյուս քայլը կլինի դատապարտումը»։
Առցանց առեւտրի հսկա Amazon ընկերությունը գնել է Whole Foods Market բնական սննդամթերքի վաճառքով զբաղվող խոշոր ամերիկյան խանութների ցանցը: Գործարքի արժեքն է ավելի քան 13 միլիարդ դոլար, դա Amazon ընկերության խոշորագույն գործարքն է:
«Ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել արդեն հնարավոր չէ: Այժմ Արցախի բանակը մարտական ավելի բարձր մակարդակի պատրաստականության ունի, իսկ անարդյունավետ գեներալները զորքերից հեռացված են»:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հնարավորություն չունեն իրենց տարածքը հատկացնել այնտեղ թուրքական ռազմական բազաներ ստեղծելու համար:
Իրանի խորհրդարանը հուլիսի 2-ին կանցկացնի բաց նիստ քննարկելու հակաքայլերի նախագիծն` ուղղված ԱՄՆ սենատի որոշման:
Թուրքիան արդեն 54 տարի է, ինչ սպասում է Եվրոպական միության դռների առջև:
«Թուրքը գնդակը ձեռքն է, երբ ուզում՝ գոլ է խփում: Մենք դիվանագիտություն ենք անում նույնիսկ մեր թշնամիների հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը` խոսելով այս երկու օրերին ադրբեջանական հարձակումների և 4 հայ զինվորների զոհվելու մասին:
Ակնհայտ է, որ Բաքուն, չկարողանալով խաղաղ կարգավորման գործընթացը տանել իր նախընտրած ուղիով, փորձում է առավելության հասնելու պատրանք ստեղծել առաջնագծում, որը նույնպես դատապարտված է ձախողման, և հղի է անկանխատեսելի հետևանքներով, առաջին հերթին իրավիճակի լարումը նախաձեռնող կողմի համար:
Առայժմ մտքերով ենք փոխանակվում, և ես շատ դրամատիկ գնահատականներ չէի տա ֆորումի մասով, համենայն դեպս տեսակետներ են պարզ դառնում, թե ով ինչ է մտածում:
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ նոր պատերազմ սկսվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովը անմիջապես օրակարգ պետք է մտցնի Արցախի անկախության ճանաչման հարցը:
Իտալիայում քիմիական գործարանում տեղի ունեցած արտահոսքից տուժել է 40 մարդ:
«Կանխամտածված սադրանք Ադրբեջանի կողմից: Զինված խումբը սպանել է Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայողներ»: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մենք պատերազմի մեջ ենք, մեր պատերազմը շարունակվում է, և որևէ մեկը չի կարող ասել, որ պատերազմն ավարտվել է: Ադրբեջանը փորձում է ամեն օր մեզ վնաս պատճառել, և, եթե ստացվում է հնարավորություն, օգտագործում է այդ հնարավորությունը»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին համաձայն չէ մտքի հետ, թե ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նկատմամբ մեղմ դիրքորոշում ունի:
Թուրքական գլխավոր դատախազությունը պահանջել է կալանավորել Կարսի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը, փոխգնդապետ Սերդար Գյունգյորին ինչպես նաև ժանդարմերիայում ծառայություն իրականացնող մայոր Օմեր Թալային գյուլենականներին աջակեցելու մեղադրանքնով: Դատարանը բավարարել է պահանջը և կալանավոման որոշում կայացրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր հնարավոր պատժամիջոցների դեմ պատասխան քայլերի մասին խոսելու համար դեռ վաղ է:
«Ելք» դաշինքի քաղաքական թիմը (ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը) հունիսի 16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։
Վանուատույի նախագահ Բելդվին Լոնսդեյլը սրտի կաթվածի հետևանքով 67 տարեկան հասակում վախճանվել է:
Իրավիճակին համապատասխան քայլեր են ձեռնարկվում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։