Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նոր, ավելի կոշտ շեշտադրումներով հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջան այցելող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող խտրականության հետ, ովքեր ունեն հայկական ազգանուն կամ հայ ծնողներ:
Բելգիայի դատախազությունը շարունակում է ենթադրյալ ահաբեկչների փնտրտուքները և մտավախություն ունի, որ նրանք կարող են նոր հարձակումներ իրականացնել:
Միացյալ Նահանգները մտադիր է լիովին կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում, այդ թվում հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունները:
Հնդկաստանի բանակին պատկանող ՄիԳ-23 կործանիչը Ռաջաստան նահանգի տարածքում կործանվել է:
ԱԺ ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե ՀՀ զինուժն ինչ է ձեռք բերել 2016թ.։ Նա նշեց, որ հրապարակում է միայն այն ամենը, ինչը թույլատրելի է, և ընդգծեց, որ թվեր չի նշելու:
Ավելի քան մեկ միլիոն մարդ է լքել Իրաքի Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի ազատագրման գործողությունն սկսվելուց ի վեր, հուլիսի 6-ին հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։
«Մենք մեր կողմից լարում հրահրելու խնդիր չպետք է դնենք օրակարգում: Բայց դա չի նշանակում, որ մեր կողմից տրվող հակադարումներում չպետք է լինեն ավելի կոշտ հայտարարություններ»:
Ադրբեջանում արգելափակվել է Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am, եւ razm.info կայքերը։ Դա հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին:
Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շփման գծում իրադրության կայունացման համար:
Սիրիացի ահաբեկիչներն Արեւելյան Գուտայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են պատրաստում սիրիական կառավարական ուժերի դիրքերին ԱՄՆ-ի հարվածների հիմնավորման համար:
«Այնպիսի տպավորություն է, որ կարծես բոլորը մեղավոր են Հայաստանում այսօրվա բացասական վիճակի համար, բացի իշխանություններից»,- այսօր ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի Թուրքիա:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:
«Չեմ կարծում, որ Հարավային Կովկասի հարցը հանդիպման ընթացքում ընդհանրապես արծարծվի, ինչը ցավալի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց վտանգավոր վիճակում է»:
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հյուսիսային մասում, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Լեհաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություններն ստորագրել են հանրապետությանն ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրների մատակարարումների համաձայնագիր:
BRICS-ի երկրների մշակույթի նախարարները հուլիսի 6-ին ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագրի իրագործման գործողությունների համատեղ հնգամյա պլան:
Արգենտինայի հյուսիսում իրականացված հատուկ գործողության արդյունքում բռնագրավվել է ավելի քան 1.8 տոննա կոկային:
Ճապոնիայի հարավ-արևմտյան Կյուսյու կղզում հորդառատ անձրևների հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 22-ի:
Հարցին` արդյոք այս պայմաններում կկայանա՞ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, Է. Նալբանդյանը պատասխանեց. «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից` թե՛ ԱԳ նախարարների, թե՛ ամենաբարձր մակարդակով»: Նա հիշեցրեց, որ հանդիպումը նախատեսվում է հուլիսին:
Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG) հրամանատար Սիփան Հեմոն հայտարարել է, որ ստեղծված պայմաններում հնարավոր է իսկական հակամարտություն սկսվի թուրքական կողմի հետ:
Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Ի
ԿԺԴՀ-ում անցկացված «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) փորձարկումը վկայում է երկրի պաշտպանական արդյունաբերության անսահմանափակ հնարավորությունների մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարեւոր է համարում, որ Համբուրգում G20-ի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ տեղի ունենա կարծիքների «լավ փոխանակում» երկու երկրների միջեւ հարաբերությունների առթիվ:
«Ակնհայտ է, որ Բաքվում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետաքրքրված չեն, թեկուզև՝ առերևույթ, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացով և նման կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժն ու անհանդուրժողական դիրքորոշումը հայկական կողմերի հանդեպ։ Սակայն ես կարծում եմ, որ այդ ուղին անհեռանկարային է և միայն կարող է առաջացնել պատասխան գործողություններ, որոնք, որքանով ես կարող եմ դատել, ԼՂՀ կողմը ձեռնարկել է՝ ոչնչացնելով հակառակորդի կրակակետը»։
Մինսկում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտություններն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը:
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդարձակ հարցազրույց է տվել լիտվական Bernardinai.lt լրատվական կայքին՝ նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը: – Պարոն դեսպան, մեր մամուլում Հայաստանի վերաբերյալ քաղաքական տեղեկատվությունը շատ հատվածային է և մեծամասամբ ղարաբաղյան հակամարտության մասին: Անգամ սկանդալ տեղի ունեցավ, երբ ինչ-որ մեկը ինտերնետում հրապարակեց երկու լիտվացի դիվանագետների քննարկումներըշն […]
«Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։
«Որպես այդպիսին՝ այո՛, Սահմանադրությունը համապատասխան նախադրյալներ տալիս է, եթե մենք վերցնենք ցանկացած ժողովրդավարական ուղի բռնած պետություն և նրանց սահմանադրությունն ընթերցենք, ըստ էության՝ դրանք բոլորն առաջարկում են պետությանն ու հասարակությանը իդեալականին մոտ մոդել։ Ընդամենը իշխանությունները և հասարակությունը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը և ձգտեն մոտենալ այդ իդեալական մոդելին»։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Արազ Ալիզադեն խաղաղության դեմ ուղղված հանցագործության կոչ է արել: