«Ռուսաստանի դաշնակիցներից ոչ ոք այդպես նվիրված ու հետևողականորեն առաջ չի մղում Ռուսաստանի հետաքրքրությունները որևէ կառույցում, ինչպես Հայաստանը։ Ցանկացած փորձագետ դա կհաստատի»:
Թուրքական Անադոլու գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի ամենամեծ օդանավակայաններից մեկը՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը, արդեն իսկ խստացրել է դեպի Միացյալ Նահանգներ ուղևորվող չվերթների անվտանգության միջոցները՝ հույս ունենալով, որ ԱՄՆ-ի իշխանությունները մասամբ կմեղմացնեն արգելքները:
Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «աշխատանքային կենսաթոշակների» մասին օրենքում կատարված փոփոխությունները:
Ակտիվորեն աշխատանք փնտրող յուրաքանչյուր տասը ճապոնացու մայիսին բաժին էր ընկնում գրեթե 15 թափուր աշխատատեղ, երկրում աշխատուժի պակասը հասել է 1974 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին, ինչի մասին վկայում են առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության տվյալները:
Թուրքագետի դիտարկմամբ՝ սրված են նաև Թուրքիա-ԵՄ հարբարերությունները, հատկապես՝ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները. «Ինչպես գիտենք՝ գերմանական իշխանություններն այդպես էլ թույլ չտվեցին Էրդողանի այն թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում բռնություններ էին գործադրել խաղաղ ցուցարարների վրա, ներս մտնել Գերմանիա, ինչը հարուցել է թուրքական արտգործնախարարության զայրույթը։ Շեշտենք նաև, որ G20-ի համաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիա մեկնած Էրդողանին արգելել են հանդիպումներ ունենալ տեղի թուրքական շրջանակների հետ՝ հայտարարելով, որ Գերմանիան բավականին սկզբունքային է տրամադրված թուրքական ազդեցությունը Գերմանիայում սահմանափակելու համար»։
Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր խստացումը կարող է խոչընդոտներ ստեղծել «Պարսից Ծոց – Սև ծով» միջանցքի հարցում, թեև, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ին ձեռնտու է այդ և ոչ թե «Հյուսիս-Հարավ» (Իրան, Ադրբեջան, Ռուսաստան) նախագծի իրագործումը։
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ. մեկ տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
«Ուշադրություն դարձրեք` նա չի հայտարարել, որ դա ամբողջությամբ հակառուսական նախաձեռնություն է: Ավելին` նա ասել է, որ դա շատ օգտակար գործիք է, բայց միտում կա որոշ խաղացողների կողմից դա հակառուսական դարձնելու: Դրանք տարբեր բաներ են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Գերմանիայի դաշնային կանցլեր Հելմուտ Կոլի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում առկա հակասությունները չեն մոտեցնում «մեկ տանիքի» ստեղծման նպատակին:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2017-ի զեկույցը:
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ Նախիջևանում, որը պաշտոնապես համարվում է Ադրբեջանի Հանրապետության տարածք, հաճախ են տեղի ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնց նպատակը Նախիջևանում թուրքական իշխանության ամրապնդումն է։
Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին, մեկնաբանելով սահմանադրության նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը, ասել է․ «Մենք Սահմանադրություն չենք կազմում Ջիանի համար, ոչ էլ նրա հայրենիքի ճակատագիրն է որոշվում այս փաստաթղթով»։
«Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագծում, որի իրագործմամբ Ադրբեջանը արդյունահանվող գազը մտադիր է արտահանել Թուրքիա և Եվրոպա ներդրումների մոտ 20 մլրդ դոլարը բաժին է ընկնում Ադրբեջանին:
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ տեղի են ունենում բավական ուժեղ բախումներ թուրքական իշխանությունների և քրդական ուժերի միջև՝ ինչպես Թուրքիայի հարավում, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և Հյուսիսային Իրաքում։ Թուրքագետի դիտարկմամբ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում այդ բախումներն ուժգնացել են, և գրեթե ամեն օր երկու կողմից էլ լինում են մեծ թվով զոհեր և վիրավորներ։
Գերմանիայի խորհրդարանի ( Բունդեսթագ) կողմից հունիսի 29-ին ընդունված Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության հետ կապված բանաձևից հետո Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ խախտումներն ու կոռուպցիոն սկանդալները դարձել են Գեմանական հեռուստատեսության լայն քննարման առարկա:
Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանները պատճառ են դարձել մի շարք չվերթների հետաձգմանը:
Բաքվի Յասամալի շրջանում մի խումբ հավատացյալ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել:
Մոսկվայում հունիսի 30-ին տեղացած տեղատարափ անձրևի և փոթորիկի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 22-ը՝ տուժել:
Ռուսաստանի Ռազմավարական մշակումների կենտրոնն առաջիկա տարիների համար երկրի տնտեսական զարգացման ծրագրից հետո հրապարակել է նաև ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ:
Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Rosselhoznadzor) ետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը:
«Ջրամատակարարման իրավունքը հիմնարար իրավունք է: Երեխաների համար մաքուր ջուր ապահովելով՝ մենք պաշտպանում ենք նրանց կյանքի, առողջության և կրթության իրավունքները և լուսավոր ապագայի հույս տալիս: Ես հանձն եմ առնում օգնել՝Բուրունդիում տիրող ջրի ճգնաժամին կայուն լուծում տալու համար»,- նշեց Բեյոնսեն:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Սլովակիա կատարած այցի շրջանակում հունիսի 30-ին հանդիպումներ է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի եւ Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ:
Մոսկովյան օդանավակայաններում այսօր՝ հուլիսի 1-ին, հետաձգվել է 450 ավիաչվերթ, չեղարկվել 41-ը։
«Այս տարի մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է։ Մենք մեծապես արժևորում ենք ԱՄՆ հետ մեր ամուր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը»։
Ընդամենը երեք ամիս առաջ Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ նշանակված Գեղարքունիքի նախկին մարզպետ, պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնն իջեցրել են:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զավեշտալի էպիզոդ է գրանցվել։
Սրանից 5 տարի առաջ Գևորգյանը հայտարարագրել էր առանձնատուն, ավտոտնակ, հողամաս և հողին ամրակայված այլ անշարժ գույք, շարժականից էլ՝ «BMW X5 4.8 I» և «GAZ 24» մակնիշի ավտոմեքենաներ: Արդեն այս տարի Գևորգյանը նշել էր, որ իր սեփականությունն են համարվում առանձնատուն, հողամաս և հողին ամրակայված 4 անշարժ գույք: Ավտոմեքենաններն էլ «MERCEDES–BENZ G 63 AMG» և «JEEP WRANGLER 4.0» մակնիշի են:
Նորվեգացի ճանաչված ռեժիսոր Էրիկ Պոպեն գեղարվեստական ֆիլմ է նկարահանելու այն ահաբեկչական գործողությունների մասին, որոնք Անդերս Բրեյվիկի կողմից իրականացվել են 2011 թվականի հուլիսի 22-ին:
Մեծ Բրիտանայի Ուեսթ Միդլենդսի կոմսության Վուլվերհեմփթոն քաղաքի բնակչուհին, որը Euromillions վիճակախաղով մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել, որոշել է գանձապահ մնալ սուպերմարկետում: