«Տպավորություն է, թե նրանք անորսալի Ջոն են, այնինչ մի քանի մենաշնորհներ ունեցողներ նստած են այստեղ՝ ԱԺ-ում». Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է նոր կառավարության ծրագիրը, որը ներկայացնում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին.

«Դուք նշեցիք, որ կառավարության փոփոխությունները պետք է սկսել օր առաջ, պետք է սկսել հենց կառավարությունից։ Դուք բավարար ժամանակ ունեիք կառավարությունից  սկսելու համար, ի՞նչ բարեփոխումներ են արվել կառավարությունում, որոնք կոնկրետ ինձ համար տեսանելի չեն՝ բացի անձերի փոփոխությունից։ Մենք անընդհատ խոսում ենք՝ ստվեր, կոռուպցիա և այլն, տպավորություն է, թե նրանք անորսալի Ջոն են, մենք չգիտենք՝ մենաշնորհը որտեղ է. մի քանի մենաշնորհներ ունեցողներ այստեղ նստած են»։

Ի պատասխան՝  Կ. Կարապետյանն ասաց, որ իրենք հանձնարարել են բոլոր գերատեսչություններին նոր կառուցվածք ներկայացնել՝ հստակ դնելով խնդիր՝ կրճատել, վերանայել այն գործառույթները, որոնք կիսատ-պռատ են արվում կամ չեն էլ արվում.

Կարդացեք նաև

«Հստակ հանձնարարական կա կրճատելու ՊՈԱԿ-ները, հստակ հանձնարարական կա կենտրոնացնելու գնումների կառույցները, հստակ հանձնարարական կա կենտրոնացնելու ԾԻԳ-երը։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ազգանուններ չենք գրել, բայց մենք չենք խոսել կոռուպցիայի դեմ ոչ ստանդարտ եղանակներով, կոռուպցիայի դեմ պայքարը շատ ստանդարտ է. կանե՞նք, թե՞ չենք անի, դուք կտեսնեք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31