Նրանք կարող են բացել տարայի կափարիչը, լուծել գլուխկոտրուկներ և գտնել լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը։
Ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա են մահացած գտել միգրանտներ փոխադրող բեռնատարի կցորդում, Տեխաս նահանգի հարավում։
Հուլիսի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդանն Արցախում ներկա է գտնվել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
Կոմունիզմի շինարար խորհրդային մարդը պետք է ունենար «բարոյական բարձր նկարագիր», այլ ոչ թե միլիցիոներների թևերից կախված` հասցվեր սթափարան: Սթափարան ընկնելը կարող էր փչացնել մարդու կարիերան, զրկել նրան առաջխաղացման հնարավորությունից և անդառնալի վնաս բերել նրա վարկին:
Շաբաթներ առաջ երգչի կինը մի նկար էր հրապարակել, որտեղ իրենց 11-ամյա տղան՝ Թայլերը, հոր սուրճի բաժակի վրա մի երկտող էր թողել. «Հայրի՛կ, վայելի՛ր այսօրվա քո համերգային փորձն ու այն, ինչ անելու ես այսօր։ Սիրի՛ր կյանքը, որովհետև այն ապակե ամրոց է»։
«Կարծում ենք, որ Օրենսգրքի ամբողջական և հավասար կիրառության դեպքում կարող են չտուժել այն պետական պաշտոնյաները, որոնք հանգամանքների բերումով բնակվում են կամ հասցրել են բնակվել աշխատավայրին մոտ բնակավայրերում»։
Արգելքը ինքնին նախատեսում է խախտման դեպքում օրինական հետապնդում օրինազանցի նկատմամբ. հետեւաբար նաեւ անձեռնմխելիության վերացում, ապա ձեւական դատավարություն եւ անմիջական բանտարկություն:
Ցանկացած աճ կամ անկում՝ թե՛ տնտեսության, թե՛ պետության, դիտարկելիս, առաջին հերթին՝ պետք է ուշադրություն դարձնել տնտեսության կառուցվածքի փոփոխության վրա, թե ո՞ր ոլորտներն են զարգանում, ո՞ր ոլորտներն են դոփում տեղում և, ընդհանրապես, ի՞նչ հեռանկարային զարգացումներ են սպասվում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքել է երկրի հետախուզական ծառայություններից լրատվամիջոցներին տրամադրվող տեղեկատվության արտահոսքի առնչությամբ:
«Մենք շատ լուրջ ձեռքբերումներ ունենք, սակայն դրանց համար շատ փոքր գնահատականի ենք արժանացել»:
Ուկրաինայի իրավապահ մարմինները Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Ագեևին ահաբեկչության մեղադրանք են առաջադրել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Վասիլի Գրիցակը:
Պատմության մեջ առաջին անգամ էլեկտրականության ոլորտը ունեցել է ավելի շատ ներդրումներ, քան նավթի ու գազի ոլորտները: Դա խրախուսում է մաքուր էլեկտրաէներգիայի և էլեկտրական ավտոմեքենաների զարգացումը, սակայն դեռևս վաղաժամ է տալ վերջնական գնահատականներ:
Հուլիսի 22-ին Ադրբեջանի շրջանի Հաջըգաբուլ շրջանի Գըզըլբուրուն գյուղում հուղարկավորել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովին (Nahid Soltanov): Զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ:
Կասպից ծովի Բաքվի հարակից հատվածում օգոստոսի 1-11-ը տեղի կունենա «Ծովային գավաթ 2017» միջազգային մրցույթը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմանավերը:
«Պուտինը նաև Թրամփի հետ է հանդիպում, բայց դա չի նշանակում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները շատ ջերմ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Ալիև-Պուտին օրերս տեղի ունեցած հանդիպման մասին:
«Ռազմավարական գործընկերություն» եզրույթը, որ մի ժամանակ շատ էին օգտագործում ռուս պաշտոնյաները, այսօր Կրեմլի պաշտոնական լրահոսում այդ «ռազմավարական» բառը չտեսա, կար միայն «երկկողմ» արտահայտությունը: Իսկ քաղաքականության մեջ ամեն մի նյուանս կարևոր է:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հուլիսի 21-ին «Սիրիուս» ուսումնական կենտրոնի երեխաների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույն օրը կայանալիք հանդիպմանը՝ նրան անվանելով պրոբլեմ:
«2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպված ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթության մակարդակով և նույնատիպ բարոյական արժեքներով մի քանի հարյուր մարդու հետ: Ստիպված ես հանդուրժել գրեթե նրանց մակարդակին գտնվող ղեկավար կազմի վիրավորանքներն ու ստորացումները», -գրում է Նիշանյանը:
Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մարտին Շուլցը պահանջել է Թուրքիայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու արգելքի պահմանման պարագայում հանել Քոնիայի ավիաբազայում գտնվող գերմանական զորքը:
«Մենք պետք է լինենք հայ-ռուսական բարեկամական, գործընկերային, ռազմավարական օրակարգի պաշտպանները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Գերմանիայի թուրք քաղաքացիներին ուղղված նամակում, որը տպագրվել է գերմանական Bild թերթում, նշել է, որ Գերմանիան վերանայելու և փոխելու է Թուրքիայի հետ տարվող քաղաքականությունը:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի կարծում, թե 2018 թվականից ՀՀ-ի վարչապետ նշանակելու հարցն այս պահին շատ կարևոր հարց է մեր հասարակության ճնշող մեծամասնության համար:
Ցուցակում հայտնվել են մարդիկ, ովքեր կարողանում են ինքնուրույն պատրաստել ու տեղադրել պայթուցիկ սարքեր:
Անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Տերտերի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu):
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկին:
«Մեր կուսակցությունում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք կարող են տարբեր հայտարարություններ անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարության մասին՝ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ադրբեջանական մամուլը փորձում էր մեր պատասխանները որպես հակառուսականության դրսևորում դիրքավորել, ակնհայտ է, որ դա քաղաքական մանիպուլյացիա է: Եթե նայում էինք՝ ուկրաինական հատվածն էլ օգտագործում էր էլի հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելու համար՝ ասելով, որ հայերը շատ լավ պատասխան տվեցին ռուսներին: Հայերը պետք է այդ մանիպուլյացիաներին չենթարկվեն»:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր: