Բաժիններ՝

Սիրիան առաջին անգամ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին

Սիրիան որպես հյուր երկիր կմասնակցի հաջորդ ամիս Ֆրանսիայում կայանալիք Մեծ յոթնյակի՝ G7-ի գագաթնաժողովին և ներկայացված կլինի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են թեմային ծանոթ երեք աղբյուր։ Նշվում է, որ սա կդառնա Սիրիայի առաջին մասնակցությունը G7-ի գագաթնաժողովին։

Հունիսի 15-17-ը Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Էվիան-լե-Բեն քաղաքում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու Շարաայի հրավերն անձամբ հանձնվել է Սիրիայի ֆինանսների նախարար Իսր Բարնիեին, ով այս շաբաթ Փարիզում մասնակցել է G7-ի ֆինանսական բանակցություններին։

Աղբյուրներից մեկը, որը սիրիացի պաշտոնյա է, հայտնել է, որ Սիրիայի մասնակցությունը բանակցություններին, հավանաբար, կկենտրոնանա երկրի դերը՝ որպես «մատակարարման շղթաների պոտենցիալ ռազմավարական կենտրոն» ներկայացնելու վրա՝ մասնավորապես Հորմուզի նեղուցով անցանելիության խնդիրների ի հայտ գալուց հետո։

Հիշեցնենք, որ նեղուցով նավագնացությունը մեծամասամբ դադարեցվել է փետրվարի վերջին Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր՝ ճգնաժամային դառնալով համաշխարհային տնտեսության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031