Իրանցի նավաստիներն ԱՄՆ-ի կողմից գրավված նավից վերադարձել են Թեհրան
Իրանի մայրաքաղաք Թեհրան են վերադարձել այն 20 իրանցի նավաստիները, որոնք գտնվում էին ԱՄՆ-ի կողմից գրավված նավում՝ Սինգապուրի մերձակայքում։ Այս մասին հայտնել է Իսլամաբադում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը։
«Այդ նավաստիները Սինգապուրից ուղարկվել են Իսլամաբադ՝ դիվանագիտական ջանքերի շնորհիվ, և մի քանի ժամ առաջ վերադարձել են հայրենիք», – գրել է նա X-ում:
Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը օրեր առաջ հայտարարել էր, որ Իսլամաբադը ապահովել է ԱՄՆ-ի կողմից Սինգապուրի ջրերի մոտ առգրավված նավերի վրա գտնված 11 պակիստանցիների և 20 իրանցիների վերադարձը հայրենիք: Դարը նշել էր, որ անձնակազմի բոլոր 31 անդամները Սինգապուրից Բանգկոկ էին հասել և պետք է Իսլամաբադ ժամանեին մայիսի 15-ին։
Այս զարգացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Պակիստանը հանդես է գալիս իբրև միջնորդում է ԱՄՆ-ի և Իրանի միջև: Երկու երկրների միջև հակամարտությունը վերսկսվել էր փետրվարի վերջից, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։
Իրանը գործնականում փակել է Հորմուզի նեղուցը նավերի մեծ մասի համար, մինչդեռ Վաշինգտոնը ռազմածովային շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ:



