Բաժիններ՝

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի Տերտերի շրջանի զորամասերից մեկում. razm.info

Անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Տերտերի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu): Այս մասին գրում է razm.info-ն։

Դեպքի մասին հուլիսի 21-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։ Տեղեկությունները հաստատվել են նաև սոցցանցերում զինծառայողին ճանաչող մարդկանց գրառումներով։

Ըստ սպանվածի հոր՝ Դայանդուրի դին զինվորականները նրա ընտանիքին են հանձնել հուլիսի 20-ին, իսկ ընտանիքի անդամներին չեն ասել մահվան հանգամանքները։ Չեն ցանկացել նաև, որ զինծառայողի դագաղը բացվի, սակայն հարազատները այն բացել են և տեսել կտրտած և վնասված տեղեր։ Հայրը չի կարողացել նաև հասկանալ՝ դրանք հրազենային վնասվածքի, թե՞ դանակահարության տեղեր էին։

Հայրը հայտնել է նաև, որ որդին «իր հայրենիքի և հողի համար» չի զոհվել, իսկ վրան նույնիսկ «Ալլահի դրոշը» չի եղել։ Ադրբեջանում դրոշով սովորաբար թաղում են մարտական կորուստներին։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31