Ալժիրցի տասնյակ աղջիկներ են մշակութային բողոքի ակցիայի շրջանակներում սկսել լողափ դուրս գալ բիկինիներով, այլ ոչ թե ավանդական մահմեդական լողազգեստով՝ բուրքինիով, ինչի մասին հայտնել է France Info հեռուստաալիքը։
Մոսկվայի Զելենոգրադի շրջանում ադրբեջանցիների և չեչենների միջև լուրջ բախում է տեղի ունեցել:
«Ինչքան էլ այդ բոլոր երկրներում սոցիալ-տնտեսական և քաղաքական պատճառներ լինեին, կազմակերպել այդ ամենը բավական բարդ է, եթե չլինեն խոշոր ֆինանսական ներդրումներ»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ ավելի կոշտ արտաքին քաղաքական ուղեգիծ Է վարում, քան իր նախորդը: «Մեժդունարոդնայա ժիզն» հանդեսում հրապարակված հարազրույցում այս կարծիքն Է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Պաատա Իմնաձեն բացատրել է, որ իմունացման հարցերն աշխարհի զարգացած երկրներում կարգավորում է օրենսդրությունը: Նրա տեղեկատվությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պատվաստում չստացած երեխային չի թույլատրվում ստանալ կրթություն: Եվրոպայի որոշ երկրներում, չպատվաստված երեխայի ծնողը տուգանվում է 2500 եվրոյի չափ գումարով:
Վերջին տարիներին իրանա-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով Իրանը վերանայում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում:
Բաքվի շրջանի Բադամդար շրջանի 9-ամյա բնակչուհի Լայման Հուսեյնովայի հայրը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ բռնաբարել են իր դստերը:
«ՀՀ նախագահի մասնակցությունը կարևոր ցուցիչ է՝ հայ-իրանական հարաբերությունների քաղաքական բարձր մակարդակի և այն վստահության մթնոլորտի, որն առկա է երկու պետությունների մեջ»։
Չինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում տեւական հորդառատ անձրեւները, եւ դրանցով պայմանավորված հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, շուրջ 188 հազար տեղացի բնակիչներ տարհանվել են:
Տասը բրիտանացիներից վեցը հավանություն չի տալիս Թերեզա Մեյի կառավարության գործողություններին Եվրամիության իշխանությունների հետ Brexit-ի պայմանների շուրջը բանակցություններում:
Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում օգոստոսի 7-ի առավոտյան խափանումներ են դիտվում Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում:
Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 5 անդամ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսին իրականացված զինվորական հեղաշրջման փորձին մասնակցության բոլոր ամբաստանյալները այժմ պետք է շագանակագույն համազգեստ հագած լինեն, երբ նրանց դատարան են բերում։
Հուժկու փոթորիկը, անձրևները և ուժեղ քամին Բալկանները շոկի են ենթարկել:
Թուրք-սիրիական սահմանին տեղակայված թուրքական զորքերը բերված են լիակատար մարտական պատրաստության և սպասում են, թե երբ պետք է սկսվեն Սիրիայում «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության» ուժերի դեմ իրականացվելիք գործողությունները:
Ռուսաստանը չի պատրաստվում վերսկսել լոլիկի ներմուծումը Թուրքիայից: Այդ մասին ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հյուսիսային Կորեան մտադիր է ընդլայնել իր միջուկային զինանոցը եւ խիստ պատասխան տալ ԱՄՆ-ին եւ իր դեմ ՄԱԿ-ի սահմանած նոր պատժամիջոցներին։
Բեռլինում՝ գերմանական խորհրդարանի առջև նացիստական արգելված ողջույնի համար ձերբակալվել է երկու չինացի զբոսաշրջիկ:
Կատարը համատեղ զորավարժություններ է անցկացրել թուրքական բանակի հետ, ինչը ցուցադրում է երկու երկրների ռազմավարական դաշինքը մի շարք արաբական երկրների կողմից Դոհայի երկամսյա դիվանագիտական շրջափակումից հետո:
Հարավային Կորեայի դատախազությունն օգոստոսի 7-ին պահանջել է 12 տարվա բանտային կալանքի դատապարտել Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին, որին կասկածում են երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շրջապատի ներկայացուցիչներին կաշառք տալու մեջ:
Իրանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին գնալ երկխոսության և բանակցությունների ճանապարհով:
Հարավային Օսիայում օգոստոսի 7-ին եւ 8-ին անցկացվում են սգո միջոցառումներ՝ նվիրված 2008 թվականի օգոստոսին պատերազմի սկսվելու 9-րդ տարելիցին: Ի հիշատակ զոհվածների, կվառվի հազար մոմ եւ նույնքան սպիտակ օդապարիկներ կարձակվեն Ցխինվալի երկինք:
«Պաշտոնական Թեհրանը միշտ էլ շատ հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և միշտ էլ ջանքեր է գործադրել, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա։ Իրանը դեմ է եղել պատերազմական գործողություններին»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Մանիլայում ընթացող ԱՍԵԱՆ-ի համաժողովի շրջանակներում քննարկել են ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը:
Բրիտանացիները երկարաժամկետ ծրագրերի գծով Եվրամիությանը վճարումներ կիրականացնեն նաեւ Միությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո:
Թուրք հաքերները իրենց հանցավոր գործելաոճին համապատասխան շարունակում են գրոհել հայկական օնլայն տիրույթը:
Հունաստանի Կիթիրա կղզում երեք օր հրդեհ է մոլեգնում. այրվել է տարածքի մեկ երրորդ մասը, իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից, կղզում արտակարգ դրություն է սահմանվել: Այդ մասին գրել է «Պրոտո տեմա» կայքը:
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն մերժումով է պատասխանել Հարավային Կորեայի իր պաշտոնակից Կան Գյոն Հվայի առաջարկությանը՝ արձագանքել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը, տեղեկացնում է հղում անելով BBC-ին:
Շվեյցարացի դատախազ Կառլա դել Պոնտեն հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության ՄԱԿ-ի հանձնաժողովից իր հեռանալու մասին: Հանձնաժողովը, նրա խոսքով՝ «բացարձակապես ոչինչ չի անում», տեղեկացնում է BBC-ին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն ավելի քան 50 մարդ են գնդակահարել Աֆղանստանի հյուսիսի Սարի Պուլ նահանգում: