«Քաղաքական ուժը նման տեսակետ չի հայտնել. չեմ պատրաստվում մեկնաբանել առանձին պատգամավորի առաջարկը». Արմեն Աշոտյան

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկին:

Ի պատասխան՝ Ա. Աշոտյանն ասաց. «Ինձ ծանոթ չէ «Ելք» դաշինքի նման հայտարարություն: Առանձին վերցրած պատգամավորներ կարող են առանձին տեսակետներ հայտնեն, քաղաքական ուժը, որը ներկայացված է խորհրդարանում, նման տեսակետ չի հայտնել, չեմ պատրաստվում մեկնաբանել առանձին պատգամավորի առաջարկը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31