Մերցը ոչինչ չի հասկանում դիվանագիտությունից. գերմանացի քաղաքական գործիչ

Գերմանական «Սառա Վագենկնեխտի միություն – Բանականության և արդարության համար» կուսակցության փոխնախագահ և Մերձավոր Արևելքի փորձագետ Միխայել Լյուդերսը կտրուկ քննադատել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դիրքորոշումը՝ պնդելով, որ նա «դիվանագիտությունից ոչինչ չի հասկանում»։

«Ինքնահայտարարված «արտաքին գործերի կանցլեր» Ֆրիդրիխ Մերցը դիվանագիտությունից ոչինչ չի հասկանում»,- ասել է քաղաքական գործիչը Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում։

Լյուդերսը մեղադրել է կանցլերին երկակի չափանիշների մեջ՝ մատնանշելով Մերցի արձագանքները ուկրաինական և մերձավորարևելյան հակամարտություններին:

Նա նաև մտահոգություն է հայտնել «Դրուժբա» խողովակաշարով Գերմանիա էներգամատակարարման դադարեցման պատճառով երկրում ստեղծված էներգետիկ ճգնաժամի հետևանքների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031