Դոնբաս իմ այցը եղել է հրապարակային. չեմ բացառում, որ Նիկոլը սրանով ժեստ է արել Զելենսկուն. Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ վարկած կա, որ իր հասցեին հնչեցված մեղադրանքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թելադրանքով է։ Այդ մասին նա ասաց այսօր Մատենադարանի մոտ նախընտրական քայլերթից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում։

Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։

«ԶԼՄ-ներում տարածվում է վարկած, որ այս հարձակումն իմ դեմ պայմանավորված է Զելենսկու թելադրանքով։ Զելենսկին, որը ավերակների է վերածել Ուկրաինան և իր երկիրը դարձրել է մանրադրամ դրսի ուժերի ձեռքում, երևանյան այցի ժամանակ, ըստ տարածված տեղեկությունների, խնդիր է դրել կոնկրետ իմ դեմ գործողություններ անել»,- ասաց Թևանյանը։

Նա հիշեցրեց, ոչ 2024թ․ «Մայր Հայաստան» կուսակցությունը հումանիտար այց էր կատարել Դոնբաս, ու այդ այցը, նրա տեղեկություններով, Ուկրաինայում բավականին ծանր էին տարել։

Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունից ոչ առաջ, ոչ էլ հետո իրավական որևէ գործընթաց իր ներգրավմամբ չի արվել։ Փոխարենը հիշեցրեց, որ իրավաբանները հայցադիմումներ են նախապատրաստում Փաշինյանի դեմ երկու հոդվածով՝ զրպարտություն, բարի համբավի արատավորում և լիազորությունների չարաշահում։

Նա շեշտեց՝ ցանկացած սցենարի ինքն է, թիմն էլ պատրաստ են ու պատրաստ են օգտագործել ցանկացած գործիքակազմ՝ քաղաքական ու իրավական։

Նրա խոսքով՝ ամեն ինչ սպասում էր, բայց որ նման մեղադրանք իր հասցեին կասվի, անսպասելի էր։

«Ես անձնապես իրեն չեմ ներելու սա, որովհետև էդպիսի պիտակավորում տալը․․․ Ամեն ինչ կարող են անել, քաղաքական պայքար է, մանավանդ էս ապօրինի գործողությունների սեփականատեր իշխանությունն ամեն ինչի պատրաստ է։ Բա սա կապիկություն չէ՞։ Ինձ երեկ սարսափելիագույն մեղադրանք են ներկայացրել։ Համաձա՞յն եք։ Բա ես էսօր էստեղ ի՞նչ եմ անում, ինչ ասուլիս ու երթ եմ անում»,- ասաց նա՝ հավելելով, որ պայքարի ճանապարհից չեն շեղվելու, ամեն ինչ անելու են, որ հունիսի 7-ին ընտրություններով հասնեն իշխանափոխության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031